ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մշակույթի նախարարը պաշտոնական այցով կմեկնի Պրահա

Մշակույթի նախարարը պաշտոնական այցով կմեկնի Պրահա
11.11.2014 | 17:56

Չեխիայի Հանրապետություն մշակույթի նախարար Դանիել Հերմանի հրավերով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ նոյեմբերի 12-14-ը պաշտոնական այցով կգտնվի Պրահայում:

Այցի շրջանակում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Կհստակեցվեն 2015-ին Չեխիայում և Հայաստանում իրականացվող մշակութային միջոցառումները:
Այցի օրերին կբացվի նաև Չեխիայի 18 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, կկայանա ցուցահանդեսի ալբոմի շնորհանդեսը:
Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաև «Օրեր» ամսագրի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ